![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ արձագանքելով տնային կալանքում գտնվող գործարար և միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու վերջին հայտարարություններից մեկին, համաձայն որի՝ պատրաստ են 1 դրամով վարչապետ աշխատել:
«Պատրաստ են 1 դրամով վարչապե՞տ աշխատել: Նույն Նարեկ Կարապետյանը 2017-ից 2024 թվականներին ՀԷՑ-ից մոտ 400 մլն դրամ աշխատավարձ է ստացել: Նույն ՀԷՑ-ից, որին վճարում են թոշակառու տատիկ-պապիկները, սոցիալապես ծանր վիճակում ապրող ընտանիքները:
400 մլն դրամը մոտ 1 միլիոն դոլար է»,- ասել է Չախոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
![]()