Մենք դա արել և անում ենք. հեղափոխությունից մինչ օրս ստեղծվել է 275 հազար աշխատատեղ. Թորոսյանը՝ Կարապետյանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով տնային կալանքում գտնվող գործարար և միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու վերջին հայտարարություններից մեկին:

«Որոշ քաղաքական ուժեր, որոնք իրենց նոր են համարում, թեև ամբողջովին հին են, խոստանում են 300 հազար աշխատատեղ ստեղծել։ Մենք արդեն դա արել ենք և շարունակելու ենք անել։

2025թ. դեկտեմբերին մենք կրկին ունենք աշխատատեղերի թվի ռեկորդ՝ 823 հազար։

2018թ. մայիսին մենք ունեցել ենք 548 հազար աշխատատեղ։

Հետևաբար հեղափոխությունից մինչ օրս ստեղծվել է 275 հազար աշխատատեղ»,- գրել է Թորոսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ