Ռուստամյանի հայտարարությունը վկայում է՝ խաղաղությունը ընդդիմադիր ուժերի քաղաքական գոյության լուրջ սպառնալիք է

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառումէ կատարել՝ արձագանքելով Արմեն Ռուստամյանի հայտարարություններից մեկին:

«Դաշնակցական Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե խաղաղությունը «փուչիկ» է, իսկ TRIPP նախագիծը չի բխում ՀՀ ինքնիշխանությունից և, մեծ հաշվով, երկրի շահերից, նշելով նաև, որ իրենց իշխանության գալու դեպքում այն կվերաբանակցեն։

Այն, որ հայաստանյան այս ընդդիմադիր շրջանակներին ձեռնտու չէ խաղաղությունը և Հայաստանի հնարավորությունների ու ինքնիշխանության ամրապնդումը, բազմիցս նշել ենք։

Այս հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է, որ խաղաղությունը տվյալ ուժերի քաղաքական գոյության համար լուրջ սպառնալիք է, և նրանք ամեն ինչ անում են՝ վարկաբեկելու խաղաղության և Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման օրակարգերը, քանի որ սպասարկում են այլ օրակարգեր, որտեղ, ինչպես հայտարարում են իրենց քաղաքական ու գաղափարական գործընկերները, Հայաստանը չպետք է լինի ինքնիշխան։

Մենք դա թույլ չենք տա»,- գրել է Ղազարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ