Տնտեսագիտական հրա՞շք, թե՞ պոպուլիզմի նոր մակարդակ. Վարդանյանը՝ 300 հազար աշխատատեղի և թաշակառուների կապի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով տնային կալանքում գտնվող գործարար ու միլիարդատեր Սամվվե; Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի վերջին հայտարարություններից մեկին:

«Ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկ Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ 5 տարում 300,000 աշխատատեղ են ստեղծելու, ու դրանցից գեներացված եկամտահարկով էլ կբարձրացնեն 800,000 թոշակառուների թոշակները։ Այսինքն՝ ըստ իրեն, թոշակառուների թիվը հաստատուն է․ մարդիկ հինգ տարի չեն ծերանալու, չեն հիվանդանալու, թոշակի չեն անցնելու։ Ուղիղ հինգ տարի շարունակ ունենալու ենք նույն 800,000 թոշակառուներին։

Պարզվում է՝ մեզ ընդամենը 300,000 աշխատատեղ է պետք, ու վերջ։ Կապ չունի՝ ինչ աշխատանք են անելու այդ մարդիկ, կապ չունի՝ ինչ արժեք են ստեղծելու, կապ չունի՝ ինչքան աշխատավարձ են ստանալու։ Աշխատատեղը կա՝ թոշակները ինքնաբերաբար բարձրանում են։

Տնտեսագիտական հրաշք, թե՞ պոպուլիզմի նոր մակարդակ։

Հազար անգամ ներողություն, մոռացել էի ամենակարևորը՝ վարչապետի չստացված աշխատավարձը՝ հանած մեկ դրամ։ Ահա որտեղ էր գաղտնի բաղադրիչը։ Այ հիմա ամեն ինչ տեղն ընկավ»,- գրել է Վարդանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ