Ոչ թե 74, այլ 100%-ով էիք գույք տալիս օտար պետությանը. այս պատմության մեջ «ողորմելին» ո՞վ է, այ «ողորմելիներ»

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում մասնակցել է Կառավարության հետ հարցուպատասխանին:

Անդրադառնալով ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակի փաստաթղթի շուրջ տարբեր մեկնաբանություններին, Միրզոյանը մասնավորապես մեջբերել է նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի վերջին հայտարարությունը։

«Նախկին արտաքին գործերի նախարարներից մեկն ասում է`«ողորմելի է», քանի որ 74%-ը տվել են, 26%-ն են իրենց պահել: Ես, չգիտեմ՝ նկատել եք, թե ոչ, ես միշտ աշխատել եմ զերծ մնալ նախկին արտաքին գործերի նախարարների գործունեությունը մեկնաբանելուց, չնայած այնքան վատ բաներ են արել, որ կարելի էր խոսել ու խոսել, բայց անձնապես աշխատել եմ չասել։

Հիմա այդ մարդը, որը որ ասել է, որ «ողորմելի է» այդ վիճակը, որով մենք 74% տվել ենք ուրիշին, ուշադրություն, իր արտաքին գործերի նախարար եղած շրջանում «գույք՝ պարտքի դիմաց»-ով 5 ձեռնարկություն ոչ թե 74%-ով, այլ 100%-ով տվել ենք այլ պետության, «ՀայՌուսգազարդի» վերջին 20%-ը 2013 թվականի փետրվարին, այսինքն վերջին 20%-ը, էլի 100%-ը տվել ենք այլ պետության: Մի հատ գազի խողովակ էինք գցում Իրանից, այդ խողովակի կեսը մի տարի տվեցին այլ՝ նույն պետությանը։ Այն մի կտորն էլ Քաջարանից Սիսիան կտորն էր, կարծեմ, դա էր մնացել Հայաստանի Հանրապետությանը, այդտեղ մասնակցություն ուներ, էլի տվեցին այդ մյուս պետությանը։ «Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ բլոկը 100%-ով ոչ թե 74%-ով տվեցին ուրիշ պետության, «ՀԷՑ»-ը «Ինտեր ՌԱՕ ԵՍ», կարծեմ ոչ թե 74%-ով, այլ 100%-ով:

Հիմա այս ամբողջ պատմության մեջ «ողորմելին» ո՞վ է, այ «ողորմելիներ», դե արի մի ասա: Ինչքան «քյալակ» ունեիք այս ազգի գլխին բերեցիք: Դեռ գնացել են, դեռ բզբզում, բզբզում են, որ լրիվ վատ լինի, լրիվ կործանենք։ Ի՞նչ եք ուզում, բան չեք կարող ուզել, որովհետև ասելիք էլ չունեք»,- ասել է ԱԳ նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ