![]()
Հունվարի 21-ին՝ ժամը 16։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տարոնցի փողոցում գտնվող դպրոցներից մեկի չշահագործվող մուտքի պանելային վերնածածկը փլուզվել է, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ
Պարզվել է, որ փլուզվել է դպրոցի չշահագործվող մուտքի պանելային վերնածածկը (մոտ 10 քմ) և բետոնե հենասյուն (մոտ 3 մ) թուլացել են․ առկա է ընկնելու վտանգ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
![]()