![]()
«Կտրիճ Ներսիսյանի օրոք ոչ մի օրինական բան չի եղել եկեղեցում»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում Վառնայից տեսակապի միջոցով ասում է Տեր Արմեն քահանա Մելքոնյանը՝ անդրադառնալով Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) որոշմանը, ըստ որի՝ Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս:
«Այս մարդիկ օրենքից և կանոնից զուրկ են: Երբ եպիսկոպոսների մեծ մասը գտնվում են Հայաստանում, ի՞նչ իմաստ ունի Եպիսկոպոսաց ժողովը արտերկիր տանել: Հանցագործ եղբայրը չի կարող Հայաստան գալ, դրա համար էլ ժողովը դրսում է անում: Հրապարակվեցին փաստեր, որ նա գործակալ է: Եթե գա Հայաստան, կձերբակալվի: Եթե քո եղբայրը հանցագործ է և դրա համար չի կարող ժամանել Հայաստան, ուրեմն ի՞նչ գործ ունի եպիսկոպոսների և հոգևոր ծառայության մեջ: Սպանեցիք մեր եկեղեցին, ա՛յ անամոթներ, ա՛յ անթասիբներ»,- ասում է հոգևորականը:
Տեր Արմենը կարծիք է հայտնում՝ պետք է քայլեր ձեռնարկել, որ չկարողանան երկրից դուրս գալ և Եպիսկոպոսաց ժողովը դրսում անել:
Ըստ նրա՝ սա կարծես սովորական բան է դարձել եկեղեցու վերնախավի համար. «Սա մի ռակ է, որ բուժել հնարավոր չէ, պետք է կտրել և դեն նետել: Եկեղեցին դարձրել են ընտանեկան, խնամիական մի ֆերմա, որտեղ ինչ ուզում անում են, ինչ ուզում վաճառում են»:
Տեր Արմեն քահանա Մելքոնյանը համակարծիք չէ, որ եկեղեցահալած քաղաքականություն է վարվում. «Եթե եկեղեցահալած քաղաքականություն վարվեր, այսօր Կտրիճ Ներսիսյանը պետք է հայտնվեր ԱԱԾ պադվալում»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()