![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գեներալ-մայորի կոչում է շնորհվել Կամո Ցուցուլյանին։
«Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի 1-ին և 7-րդ հոդվածի 2-րդ մասերը՝
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Կոլյայի Ցուղուլյանին շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում»,- ասվում է որոշման մեջ:
![]()