Եկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա․ Միրզոյանն անդրադարձել է Լավրովի՝ նախօրեի մտահոգություններին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքին և մտահոգություն հայտնել։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը արձագանքելով Լավրովի՝ Հայաստանում քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդման մասին հնչեցված պնդումներին, հայտարարել է, որ այդպիսի հիմքով՝ քաղաքական գործունեության համար, Հայաստանում քրեական հետապնդում չկա։

«Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Քաղաքական հայտարարությունների պարագայում քրեական հետապնդում կարող է լինել միայն այն դեպքում, եթե դրանք պարունակում են սպառնալիքներ, կոչեր՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության խաթարման կամ սահմանադրական կարգի բռնի տապալման վերաբերյալ»,- ասել ԱԳ նախարարը։

Անգամ նման դեպքերում, ըստ ՀՀ ԱԳ նախարարի, այդ թեմայով արտաքին մեկնաբանություններն ուղղակի միջամտություն կլինեին Հայաստանի ներքին գործերին։

«Եկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա»,- ընդգծել է Միրզոյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ