Երկաթգիծը ձեր խմբակցության ղեկավարն ու քաղաքական առաջնորդը իրար հետ քանդել, ծախել են․ Փաշինյանը՝ Խաչատրյանին

«Գնացքն Ադրբեջանից հիմա Վրաստանի տարածքով է գալիս, որովհետև Հայաստանն Ադրբեջանին կապող երկաթուղի չկա»:

Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե Հայաստանը երբ է կարողանալու հատել Ադրբեջանի սահմանը Հայաստանի գնացքով, այլ ոչ թե Վրաստանի տարածքով։

Փաշինյանը նշել է՝ դա տեղի է ունենալու այն ժամանակ, երբ պատրաստ լինի երկաթգիծը․ «Այն երկաթգիծը, որը Ձեր խմբակցության ղեկավարն ու քաղաքական առաջնորդը իրար հետ քանդել, ծախել են»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ