![]()
Սիլ կոնցռենի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը գրում է.
Հիբրիդային պատերազմի շրջանակում թուրքական լրատվամիջոցի անվան տակ որոշ շրջանակներ իրականության հետ աղերս չունեցող լուր են տարածել, թե իբր Խաչատուր Սուքիասյանին պատկանող հանքարդյունաբերական ընկերությունը պատրաստվում է Ամուլսարի հանքավայրից արդյունահանվող ոսկու զգալի մասը արտահանել արևմտյան հարևան երկիր, երբ իրականում պատգամավորը որևէ հանքարդյունահանող ընկերության հետ ընդհանրապես առնչություն չունի։ Նկատենք, որ սա Խաչատուր Սուքիասյանին և նրա ընտանիքին վերագրվող տասնյակ ֆեյք նյուզերից հերթականն է։
![]()