Քոչարյանական Գագիկ Սարգսյանը ամիսներ առաջ ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ ու նոր է հիշել, որ պետք է հրաժարական տա

Գագիկ Սարգսյանը Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հրաժարական է տվել:

Վերջինս NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ԱՄՆ-ից ասել է, թե հասունացել էր հրաժարականի պահը:

Նա միաժամանակ նշել է, թե Միքայելի քայլի վերաբերյալ պարզաբանման պահանջը հատել է բոլոր սահմանները:

«Այն պետական քաղաքականությունը, որը «տարվում» է սպորտի ոլորտում, ինձ համար անընդունելի է և տանում է դեպի անդունդ»,- գանգատվել է նա:

Հիշեցնենք, որ Իտալիայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության փուլում հայ մարզիկը մեկնարկի դուրս գալիս կպչուն ժապավենով փակել էր մրցաշարի հովանավորի՝ «Ադրբեջան» անվանումը: Նրա քայլը բուռն արձագանք էր ստացել հանրության շրջանում: ԿԳՄՍ նախարարության պարզաբանում էր պահանջել Միքայել Միքայելյանի քայլի վերաբերյալ: Գագիկ Սարգսյանը պատասխանել էր, որ հայ մարզիկի քայլը պարզաբանման կարիք չունի:

Medianews-ի հավաստի տեղեկություններով՝ Գագիկ Սաֆարյանը Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանի «ոսկե» երիտասարդության ներկայացուցիչներից է, Քոչարյանների թիմակիցը:

Նա ամիսներ առաջ ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ ու հենց այդ ժամանակ պետք է հրաժարվեր Ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, սակայն, չգիտես ինչու, հիմա է հրաժարական տալիս՝ ամիսներ շարունակ գտնվելով ԱՄՆ-ում:

Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է նա, ԱՄՆ-ում տաքսի վարելով, ղեկավարել Դահուկավազքի ֆեդերացիան։

Ակնհայտ է, որ Գագիկ Սարգսյանը սպասում էր հարմար առիթի, որպեսզի իր հրաժարականը հնչեղություն ստանա։

Ակնհայտ է նաև, որ քոչարյանական ոճով Հայաստանի դեմ այս սադրանքը կազմակերպվել էր իրենց ձեռքով։

Ամենահետաքրքիրն այն է, որ Քոչարյանի թիմակիցները, որոնք Հայաստանն ու նրա ժողովրդին ցանկանում են մտցնել ռուս-բելառուսական միութենական պետության կազմ, իրենց ընտանիքներով գնում և հանգրվանում են Միացյալ Նահանգներում և Եվրոպայում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ