![]()
Հայաստանի հետ համատեղ իրականացվող խաղաղության համաձայնագիրն ուժեղ ազդանշան է ուղարկում աշխարհի երկրներին: Այս մասին հայտարարել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի ժյուրիի անդամ և Եվրոմիության խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։
«Չնայած դժվարություններին, անցյալի և ներկայի տառապանքներին, կա ապագային նայելու ընդհանուր կամք, թեև փոքր, բայց լավատեսական հույսով։ Սա կապված է այն արժեքների հետ, որոնք մենք ցանկանում ենք խթանել և պաշտպանել։ Քանի որ մենք կարծում ենք, որ այս արժեքները ապագայում պետք է ավելի առաջ մղվեն։ Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ մենք բարձր ենք գնահատում ձեր առաջնորդությունը և այս խաղաղության համաձայնագիրը»,- նշել է Շառլ Միշելը։
![]()