Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը

Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը:

Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Ադրբեջանն, ինչպես միշտ, պատրաստ է ակտիվ ներդրում ունենալ միջազգային համագործակցության, ինչպես նաև խաղաղության և կայունության ամրապնդման գործում», — ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փաշինյանը նույնպես ընդունել է է խորհրդին միանալու Թրամփի հրավերը:

Հունվարի 16-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է իր ղեկավարությամբ նոր միջազգային մարմնի՝ «Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին:

Այս կառույցին միանալու պաշտոնական հրավերներ, ըստ որոշ տեղեկությունների, ուղարկվել են գրեթե 60 երկրի:

Դրանց թվում են մի քանի նախկին խորհրդային հանրապետություններ, այդ թվում՝ Ղազախստանը, Ուզբեկստանը և Բելառուսը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ