![]()
Սպիտակ տունը հրապարակել է Դոնալդ Թրամփի 365 «հաղթանակների» ցանկը նրա կառավարման 365 օրվա ընթացքում։
«Հաղթանակների» շարքում 143-րդ համարի ներքո հիշատակված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը։
149-րդ համարի ներքո էլ հիշատակվում է «Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու հարցով ԱՄՆ աջակցությամբ շրջանակային ծրագրի ստեղծումը՝ սահմանելով հրադադարի պարտադիր իրականացման ժամկետներ և վերականգնման համար խթաններ»։
![]()