«Ադրբեջանը և Հայաստանը որոշել են փակել պատերազմի էջը»․ Ալիև

Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ որոշել են փակել պատերազմի էջը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով քննարկման ժամանակ։

«Ես ուզում եմ բացարձակապես անկեղծ լինել ձեզ և լսարանի հետ. մենք կարող էինք շարունակել, բայց դա կհանգեցներ անվերջանալի պատերազմների շարքի, ավելի մեծ տառապանքների և նոր զոհերի։ Այդ դեպքում պատերազմը երբեք չէր ավարտվի։ Բայց ինչ-որ մեկը պետք է կանգնեցներ այն։ Մենք որոշում կայացրինք դադարեցնել։ Այո, դա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության համատեղ որոշումն էր՝ փակել այս էջը և օգտվել խաղաղության հնարավորություններից»,- ասել է Ալիևը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ