![]()
Քաղաքագետ Էդգար Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի եղոբորորդու վերջին հայտարարություններին:
«Սամվել Կարապետյանի զարմիկն ասում է, որ երկրի առաջնորդը պետք է գնա ուրիշ երկրներ «որս» բերի երկիրը պահի։
Ու այստեղ հիշում ես «Սուտլիկ որսկանի» հեքիաթը, և հարց է առաջանում, բա եթե էդքան ուժեղ որսորդներ էիք, ինչու ձեր կառավարման քսան տարիների ընթացքում այդ որսը չէիք բերում ու Հայաստանը ձեր ասած ուժեղ Հայաստանը դարձնեիք։
Դուք իրականում Հայաստանի ներսում էիք «որսով» զբաղված, ավելի ճիշտ՝ «որսագողությամո»՝ քաղաքական «որսագողությամբ» ՝ ընդդեմ Հայաստանի տնտեսության, բանակի, հասարակության, ինչի արդյունքում Հայաստանը դարձավ տարածաշրջանի ամենաթույլ ու աղքատ պետությունը։
Դուք այսօր էլ եք դուրս եկել «որսի»՝ «որսագողության» ընդդեմ ՀՀ ինքնիշխանության, որ վերջնականորեն նվիրեք այն կենտրոնին, որտեղ գտնվում են ձեր հիմնական բիզնես շահերն ու հետաքրքրությունները և որի քաղաքացիները ձեզանից շատերն են»,- ասել է Առաքելյանը:
![]()