Հայտնաբերել են գողացած քարտով գնումներ կատարած քաղաքացուն

Հունվարի 15-ին՝ ժամը 23:05-ին, Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում տված 30-ամյա քաղաքացին հայտնել է, որ բանկային քարտը կորցրել է, և նույն օրը անհայտ անձը քարտից 96 հազար դրամ է օգտագործել:

«Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են տվյալ բանկային քարտով գնումներ կատարած քաղաքացու ինքնությունը:

63-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նրա անձնական խուզարկությամբ 30-ամյա քաղաքացու բանկային քարտը հայտնաբերվել է:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ