![]()
Հունվարի 5-ի երեկոյան Ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է բնակարանային գողության մասին։
«Քաղաքացուն այդ մասին տեղյակ էր պահել եղբայրը, որը տեսախցիկի միջոցով տեսել էր, որ մտել ու գողացել են երկու հեռուստացույց։
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները մեկնեցին դեպքի վայր։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկած անհրաժեշտ գործողություններից հետո քրեական ոստիկանները համագործակցեցին Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների հետ։
Պարզվեց, որ հիշյալ գողությունը կատարել են Ստեփանավանի բնակիչ 36 և 37 տարեկան երկու տղամարդիկ։
Երկուսն էլ հայտնաբերվեցին Ստեփանավանում, ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչություն։ Երկուսն էլ խոստովանեցին արարքը։
Գողացված հեռուստացույցներից մեկը հայտնաբերվել է։
Հանգամանքները պարզվում են».- ասվում է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
![]()