Ես մի քանի հազար դոլարանոց գոտի չունեմ. Ավանեսյանն անդրադարձել է իրեն վերագրվող կեղծ տեղեկություններին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ չնայած լարված ու ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկին, ստիպված է եղել ժամանակ գտնել ու անդրադառնալ իր անվան շուրջ հերթական լուրերին:

Դրանց համաձայն՝ նախարարը «Հերմես» բրենդի թանկարժեք գոտի է կրում:

«Ես «Հերմես» բրենդի մի քանի հազար դոլարանոց գոտի չունեմ»,- նշել է նախարարն ու հավելել, որ այն տեղական արտադրողներից մեկի ստեղծած և Հայաստանում գնված գոտի է»,- նշել է նախարարն ու հավելել, որ լրատվամիջոցը կարող էր պարզապես հարցում ուղարկել և ստանալ պատասխանը, ոչ թե սուտ տեղեկություն վերագրել իրեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ