![]()
«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ հեղինակավոր «Զայեդի մարդկային եղբայրության մրցանակը», հատկապես, որ այն կրում է ԱՄԷ-ի հիմնադիր, հանգուցյալ շեյխ Զայեդի անունը։ Եվ ես դա համարում եմ Կովկասում խաղաղություն հաստատելու մեր ջանքերի ճանաչում՝ ավելի քան 30 տարի տևած արյունահեղությունից, հակամարտությունից և պատերազմից հետո»:
Այս մասին հայտարարել է Euronews-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահը:
«Այսօր Հարավային Կովկասը մտնում է զարգացման նոր փուլ։ Մենք խաղաղության մեջ ապրում ենք ընդամենը 5 թե 6 ամիս, մենք դեռ սովորում ենք։ Մեր անկախ պատմության ընթացքում մենք երբեք խաղաղության մեջ չենք ապրել։ Դա յուրահատուկ զգացողություն է և, իհարկե, հրաշալի հնարավորություն է», — նշել է Ալիևը։
Նա հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն արդեն վերածվում են համագործակցության, վերացվել են Հայաստան բեռնափոխադրումների բոլոր սահմանափակումները և իրականացվում են մատակարարումներ:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամին, մրցանակի հանձնաժողովի անդամ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելին, մրցանակի հանձնաժողովի անդամ, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ և Չադի նախկին վարչապետ Մուսա Ֆակի Մահամաթին։Հանդիպման ընթացքում վարչապետին է փոխանցվել փետրվարի 4-ին Աբու Դաբիում կայանալիք «Զայեդի» մրցանակի արարողությանը մասնակցելու հրավերը։
![]()