Կենդանաբանական այգուց հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա՝ պարանոցի հատվածում ստացած վնասվածքներով

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա։

Վերջինս եղել է պարանոցի հատվածում ստացած վնասվածքներով․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Հիվանդանոց են ժամանել արդեն ոստիկանության օպերատիվ խմբերը, որոնք պարզում են վիրավորի ինքնությունը:

Վիրավորը 24-ամյա Ե. Խ.-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգու տարածքից։

Թե ինչ հանգամանքներում է նա վնասվածքներ ստացել, պարզվում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ