Քաղաքացիները վերջին հրաժեշտն են տալիս Զառա Արամյանին

Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում ընթանում է Զառա Արամյանի հոգեհանգստի արարողությունը:

Նրա տաղանդը գնահատողները, երկրպագուները, ընկերներն ու մտերիմները ժամանում են եկեղեցի՝ վերջին հրաժեշտը տալու տաղանդավոր Զառա Արամյանին: Նրանց թվում են բազմաթիվ հայտնի դերասաններ:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ծաղկեպսակներ են տեղադրվել:

Ինչպես հայտնել ենք, հունվարի 17-ին կյանքից հեռացել է դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ