Շտապօգնությունը չի կարողացել հասնել Շենկան՝ ծննդկանին հիվանդանոց հասցնելու համար․ փրկարարներն են մեկնել գյուղ

Հունվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մեկնել Շենկանի բնակավայր, որպեսզի ծննդկանին տեղափոխեն հիվանդանոց։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ճանապարհն ամբողջությամբ անանցանելի է եղել, քանի որ ձյունապատ է ու մերկասառույց, ինչի համար էլ Արագածի հրշեջ-փրկարարները մի քանի կիլոմետր անանցանելի ճանապարհն անցել են ու ծննդկանին հատուկ տրանսպորտային միջոցով տեղափոխում են հիվանդանոց։

Շենկանի գյուղի սկզբնամասում սպասում է շտապօգնության ավտոմեքենան, որպեսզի շտապօգնությանն ուղեկցեն հիվանդանոց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ