![]()
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադառնալով հրավերին՝ սոցցանցի իր էջում գրել է․
«Մեր պետությունը ճիշտ ուղղությամբ է գնում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է միանալու «Խաղաղության խորհրդին»»:

![]()