WhatsApp-ում ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի անուն-ազգանունով կեղծ օգտահաշիվ է բացվել

WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի անուն-ազգանունով։

Ինչպես հայտնել են նախարարությունից, տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։

«Խնդրում ենք լինել առավել զգոն․

չպատասխանել նման հաղորդագրություններին,

չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն),

չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով,

անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)։

Կից լուսանկարով ներկայացնում ենք ՇՄ նախարարի անունով բացված կեղծ օգտահաշիվը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ