Հունվարի 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր

Ազգային ժողովն ընդունեց օրենքի նախագիծը, որով հունվարի 27-ը սահմանվեց «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր»:

Այդ օրը կլինի ոչ աշխատանքային:

«Ազգային ժողովն ընդունեց իմ և Գեղամ Նազարյանի հեղինակած նախագիծը։ Մեր խնդրանքով նախագահը օրենքը հնարավորինս շուտ կստորագրի, որպեսզի այն ուժի մեջ մտնի արդեն այս տարի, հետևաբար այս հունվարի 27֊ը կլինի ոչ աշխատանքային։

Շնորհակալ ենք նախագահին ըմբռնման համար։

Փառք նահատակներին, խաղաղություն նրանց ժառանգներին, հարազատներին ու բոլորիս»,- սոցցանցի իր էջում գրել է Ռուբեն Ռուբինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ