Մոլդովան դուրս է գալիս ԱՊՀ-ից․ գործընթացը մեկնարկել է

Մոլդովան սկսել է ԱՊՀ-ի հետ կնքված հիմնական համաձայնագրերի չեղարկման գործընթացը, որը թույլ կտա նրան դուրս գալ կազմակերպությունից:

Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Միհայ Պոպշոյը:

«Մոլդովան սկսել է Անկախ պետությունների համագործակցությանն իր անդամակցության հիմք հանդիսացող երեք հիմնական համաձայնագրերի՝ ԱՊՀ կանոնադրության, ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի և համապատասխան հավելվածի չեղարկման գործընթացը։ Դրանց պաշտոնական չեղյալ հայտարարումից հետո մեր երկիրը իրավաբանորեն կդադարի լինել ԱՊՀ անդամ` չնայած կազմակերպությանը նրա փաստացի մասնակցությունը կասեցվել էր ավելի վաղ։ Այս փաստաթղթերը կներկայացվեն խորհրդարանին՝ վերջնական հաստատման համար», — ասել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ գործընթացը կավարտվի փետրվարի կեսերին։ «Դրանից հետո խորհրդարանը կկայացնի որոշում, որը կներկայացվի նախագահի հաստատմանը»,- մանրամասնել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ