![]()
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։
ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության համաայն, հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղության առաջմղմանն ուղղված վստահության ամրապնդման հետագա քայլերին։ Մարկո Ռուբիոն իր գոհունակությունն է արտահայտել նաև Ադրբեջանի կողմից Հայաստան վառելիքի մատակարարումների կապակցությամբ՝ համարելով դա կարևոր քայլ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տան գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջ քաշված պատմական խաղաղության համաձայնագրի համար։
![]()