![]()
«Չաղ և բախտավոր ապրել ենք իրենք, իրենց քաղաքական էլիտան՝ Քոչարյանն ու Սարգսյանը, ղեկավարում էին ՀՀ-ն, և Կարապետյանները այդ իշխանությունների քաղաքական և տնտեսական հիմնասյուներից մեկն էին»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է քաղաքական վերլուծաբան Էդգար Առաքելյանը:
«Փաստացի 20 տարիների ընթացքում ոչ միայն ուժեղ Հայաստան չի կերտվել, այլև գնալով թուլացել է: Միլիոնավոր դրամների աշխատավարձ ստանալով՝ ձախողել են ՀԷՑ-ի կառավարումը: Պոպուլիստական մոտեցում է մեկ դրամով կառավարելը: Երևի մտածում են՝ ժառանգաբար կկառավարեն Հայաստանը և գումարի կարիք էլ չեն ունենա: Մի օր էլ Հայաստանն են գրավադրելու: Մի դրամը մեզ վրա արժենալու է տասնյակ միլիոնավոր դրամներ»,- նկատում է նա:
Ըստ Առաքելյանի՝ այս մարդկանց ուժի վերաբերյալ պատկերացումը Ռուսաստանն է. «Քոչարյանը, Սամվել Կարապետյանը վտանգավոր են ՀՀ-ի ինքնիշխանության համար, քանի որ բիզնես քաղաքական շահեր ունեն այլ երկրներում, քայլեր են ձեռնարկելու, որոնք դեմ են լինելու ՀՀ պետական շահերին: Նրանց համար կապ չունի՝ մենք կլինենք ինքնիշխան, թե գուբերնիա»:
Քաղաքական վերլուծաբանը նաև հավելում է. «Էդ ինչպե՞ս եղավ, որ աղքատ երկրում հարյուր միլիոնավոր դոլարներ կուտակեցին, և էս երկիրը էդպես էլ ոտքի չկանգնեց: Էդ ո՞նց են լավ կառավարել, որ կես միլիոնից ավելի մարդ է արտագաղթել: Երևանում մի բնակարան չունեին, էսօր միլիոնավոր դոլարների են տիրապետում: Ոչ մեկը ոչինչ չի մոռացել»:
Վերջինս ընդգծում է՝ 2026 թվականի ընտրությունները լինելու են պատերազմի և խաղաղության միջև:
Էդգար Առաքելյանը նաև խոսել է TRIPP-ի մասին, որին կարող եք ծանոթանալ տեսանյութում:
![]()