Սա Առաջինի ամենաերկարակյաց երաժշտական հաղորդումն է, որը հեռուստադիտողին վերադարձնում է 1970-ականներ:
Այսօր էլ վաստակաշատ հաղորդավար Սուսաննա Շահինյանը մեկ առ մեկ ընթերցում է հանրապետության մարզերից, Արցախից և Սփյուռքից ստացված բոլոր նամակները և առաջարկում վայելել պատվիրված երգն ու երաժշտությունը:
Մատուցվում են հին ու բարի հիշողություններ արթնացնող բազմաժանր ստեղծագործություններ՝ դասական, ազգային, ժողովրդական, ազգագրական, հայկական և արտասահմանյան էստրադա, հեղինակային երգ և երաժշտական նորույթներ:
Տեսանյութը ստորև․․․