![]()
Դերասան, հաղորդավար Անահիտ Կիրակոսյանը եւ իրավաբան Արտակ Սարգսյանը 14 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել են: «14 տարի՝ լի պատմություններով, փորձություններով ու մեծ նվերներով՝ մեր երեխաներով ու թոռնիկներով։
Այսօր մեր ճանապարհները բաժանվում են, բայց հարգանքը, միմյանց հանդեպ հոգատարությունն ու ընտանիքի արժեքը մնում են։ Մենք դադարում ենք լինել ամուսիններ, բայց շարունակում ենք մնալ 4 հրաշալի զավակի ծնողներ, հրաշք թոռնիկների տատիկ ու պապիկ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է դերասանուհին:
Կիրակոսյանը նշել է, որ կյանքը միշտ չէ, որ ընթանում է մեր պատկերացրած սցենարով. «Երբեմն պետք է ընդունել ավարտը՝ շնորհակալ լինելով անցած ճանապարհի համար»: Դերասանուհին բոլորին խնդրել է այս փուլում զերծ մնալ հարցերից ու մեկնաբանություններից: «Ձեր ըմբռնումը, լռությունն ու հարգանքը այս պահին ամենամեծ աջակցությունն են ինձ համար»,- գրել է նա:
![]()