Փրկարարները հղիին տեղափոխել են ԲԿ․ ձնաբքի պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողացել մոտենալ կանչի հասցե

Հունվարի 19-ին՝ ժամը 11։52-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Այրք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը (ձնաբքի պատճառով ավտոճանապարհը փակ է, շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ)։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հղի կնոջը փրկարարական մեքենայով տեղափոխել են բժշկական կենտրոն․ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ