Խնդիրը կլուծվի․ Հայաստանը հեղուկ գազը կներմուծի երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով

«Հեղուկ գազի ներկրման հետ կապված խնդիրը կլուծվի»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ տեղեկացնելով, որ Հայաստան ռուսական հեղուկ գազը կներմուծվի երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով:

«Այս պահին հեղուկ գազ ենք ներմուծում Իրանից և ՌԴ-ից և ներկրման հետ կապված խնդիրներ ունենք՝ պայմանավորված Իրանում հայտնի հանգամանքներով, ՌԴ-ինն էլ Վերին Լարսի անցակետով: Այս խնդիրը շուտով կլուծվի, քանի որ կկարողանանք ռուսական հեղուկ գազը Հայաստան ներմուծել երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով»,- ասացին նախարարությունից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ