![]()
Ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի՝ Տաշիր Սամոյի ֆինանսավորմամբ գործող «Ձևիստները» նոր կուսակցություն են գրանցել։ Ավելի ճիշտ՝ նախորդ տարեվերջին գրանցված «Հայամետ» կուսակցությունը այս տարվա հունվարին անվանափոխել, դարձրել են «Ուժեղ Հայաստան»։ Հունվարի 20-ին էլ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ինչ-որ պաշտոնական միջոցառում ու կհայտարարվի այդ մասին։
Կուսակցության անվանափոխությունը տեղի է ունեցել հունվարի 16-ին և հենց այդ օրերից էլ «ձևիստները» ուժեղ ղեկավարի մասին են խոսում, ու Տաշիր Սամոյին ներկայացնում որպես ուժեղ ղեկավար, որ կառավարելու է Հայաստանը։ Ոչինչ չի հիշեցնո՞ւմ։
2021-ին ուժեղ ղեկավարի, ուժեղ տղայի, միակ տղամարդու սինդրոմով ու կերպարով, նաև՝ կարգախոսով Ռոբերտ Քոչարյանն էր հանդես գալիս։ «Դեպի ուժեղ Հայաստան» կարգախոսը հիմա «ձևիստներն» են վերցրել ու դարձրել կուսակցության անուն ու կարգախոս։ Տաշիր Սամոյին էլ ներկայացնում են որպես ուժեղ ղեկավար այն դեպքում, երբ նա Սահմանադրության համաձայն չի կարող անգամ հավակնել Հայաստանի ղեկավարի պաշտոնին։
![]()