![]()
Կրասնոդարում 10-ամյա աղջիկը ընկել է բաց դիտահորը։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր, երբ հինգերորդ դասարանի աշակերտուհին դպրոց էր գնում։ Նա չի նկատել ձյունածածկ դիտահորը և ընկել է մեջը։
Աղջկան փրկել են անցորդները։ Ականատեսների խոսքով՝ անչափահասը վնասվածքներ է ստացել:
Իրականացվում է քննություն:
![]()