Վալերի Օսպիյանն ու կինը հրավիրվել են դատախազություն

Նախկին ոստիկանապատ Վալերի Օսպիյանն ու կինը հրավիրվել են դատախազություն։

Այս մասին տեղեկատվությունը հրապարակված է «Ազդարար» ծանուցումների կայքէջում։

Ըստ ծանուցման, նախկին պաշտոնյան պետք է դատախազություն ներկայանա հունվարի 19-ին՝ ժամը 17։45-ին։ Նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել։

«ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ նախկին ոստինակապետ Վալերիյ Օսիպյանին եւ նրա կնոջ՝ Լուսինե Թադեւոսյանին պատկանող գույքի օրինականությունը, որի արդյունքներով կազմվել է ամփոփագիր: Նրանց ծանուցագիր է ուղարկվել մեկ ամսվա ընթացքում դատախազություն ներկայանալու եւ գործի նյութերին ծանոթանալու, ինչպես նաեւ դիրքորոշում եւ հայտարարագիր ներկայացնելու համար»,- ասվում է տեղեկատվության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ