![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հերքել է համացանցում տարածված տեղեկությունները, թե իբր ինքն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երկրից մեծ գումարներ են դուրս բերել և Շվեյցարական բանկում 300 հազար դոլարի հաշիվ բացել։
«Հիբրիդային հարձակման հերթական դրսևորումն այս անգամ իմ և ԱԺ նախագահի դեմ է:
Է՛լ թանկարժեք զարդեր ու ժամացույցներ, է՛լ շվեցարական բանկում հաշիվներ… իհարկե կարող եմ պահանջել ինձ վերագրվող 600.000 դոլարանոց ժամացույցը, բայց նախընտրեցի դիմել Ազգային անվտանգության ծառայություն:
Երբեմն նման հիմարություններին չենք արձագանքում, չենք հերքում, բայց փորձը ցույց է տալիս, որ մեր որոշ քաղաքացիներ հավատում են այս ֆեյք լուրերին»,-իր էջում գրել է Հակոբյանը:
![]()