![]()
«Կարող եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, որոնք այնտեղ են, մենք իրենց հետ կապված աշխատանքներ ենք արել և անելու ենք անընդմեջ»:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով քննարկումներին, թե Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը ազատ չի արձակվելու:
«Ինչքան ժամանակ պահանջվի դրա համար, մենք դա անելու ենք և Ադրբեջանի հետ փորձելու ենք լուծում գտնել, որ այդ մարդիկ վերադառնան․ դա չի քննարկվում: Դա մի հարց է, որի հետ կապված այլ կարծիք չկա և չի եղել երբեք»,- ասել է Սիմոնյանը:
![]()