![]()
«Մեր դիրքորոշումը մշտապես այն է եղել, որ մենք Թուրքիայի հետ ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ ենց վաղը և հաստատված դիվանագիտական հարաբերություններ հենց վաղը: Այնուամենայնիվ մենք ունենք հստակ պայմանավորվածություն 2022 թվականին ձեռք բերված երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար սահմանը բացելու վերաբերյալ և հույս ունենք, որ շուտափույթ կիրականացվի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբինյանի խոսքով՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը և Հայաստան-Ադրբեջան գործընթացը տարբեր գործընթացներ են. «Քանի որ նույն տարածաշրջանում ենք, կարող են փոխազդել միմյանց վրա և կարծում ենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացը ոչ միայն չի վնասի Հայաստան-Ադրբեջան գործընթացին, այլև կօգնի և նոր ազդակ կտա, բացի դա չենք կարող նաև չնկատել, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացում ահռելի առաջընթաց կա»:
![]()