![]()
Նկատե՞լ եք, որ աշխարհում վերջին տարիների գործընթացի նկատմամբ դրական վերաբերմունք կա ամենուրեք՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Թուրքիայում, մեր բոլոր հարևանների մոտ՝ Վրաստան, Իրան, Ադրբեջան՝ բացի մեր ընդդիմադիր որոշ շրջանակներից և ռուսական որոշ պրոպագանդիստներից: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հայտարարություններին՝ կապված TRIPP-ի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ:
Ըստ լրագրողի՝ Ֆիդանի հայտարարություններին քննադատաբար էին արձագանքել միայն ՀՀ ընդդիմադիր դաշտը և ռուսական որոշ պրոպագանդիստներ:
«Տպավորություն է՝ ռուսական որոշ պրոպագանդիստներ և ընդդիմությունը նույն դասարանից են: Նույնիսկ ՌԴ իշխանությունն է դրական բան խոսում, որովհետև գիտակցում է քաղաքական առումով և շատ ավելի ինֆորմացված է ու իրավիճակին շատ ավելի լավ է տիրապետում, կամ իրեն թույլ չի տալիս խոսել, կամ հասկանում է՝ խոսելու ժամանակը չէ, բայց վատ բան այս ամեն ինչի մասին խոսում են մեր ընդդիմադիրները և ռուսական որոշ բլոգերներ»,- ասաց նա:
![]()