Վստահ եմ՝ «Հայաստան» դաշինքը այսօրվա ներկայացվածությունն էլ չի ունենալու, ՀՅԴ-ն ինչ ֆորմատով ուզում է թող մասնակցի. Սիմոնյան

«Ցուցակը ձևավորելու է հանձնաժողովում, այլ ոչ թե 1-2 մարդ: Պատվիրակների քանակը գրեթե 1000 է: Համաժողովը տեղի կունենա մոտակա ժամանակները: Կա մոտավորապես 300 թեկնածու, ֆիլտրացիայի փուլ այլևս չկա»,- այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՔՊ նախընտրական ցուցակին և նշեց, որ հատկապես օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո ակնհայտ է, որ անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր չունեն և խնդիր է դրված կազմել Սահմանադրական մեծամասնություն:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերից մի քանիսին, նա ասաց.«Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, իրենց գործն է, ինչ ֆորմատով ուզում են, թող մասնացեն: Ինձ համար միանշանակ է, չեմ ուզում սա համարեք քաղաքական հակառակորդին հարվածել, ես վստահ եմ, որ այն ներկայացվածությունը, որ «Հայաստան» դաշինքը այսօր այստեղ ունի, էլ չի ունենալու, կարծում եմ՝ գուցե հնարավոր է ինչ-որ փոքրակազմ չափով ներկայացված լինի, մինիմալ շեմը հաղթահարի»,- ասաց նա ընդգծելքով, որ դա էլ հնարավոր է իրենց մշակած ընտրական օրենսգրքի պայմաններով:

«Իրենք մնացել են հին տրամաբանության մեջ, այս աշխատանքային ժամանակահատվածը որևէ բան չի սովորեցրել, որովհետև անհնար է այլևս խոսել պատերազմի և հարևան երկրներից որևէ մեկի նկատմամբ տարածքային պահանջների մասին: Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսի ժամանակ խոսեց դրա մասին, ասաց շատ վատ է, որ քեզ պարփակում ես 29.743 քառ կմ-ի մեջ, բայց միտքը դա էր, թող անեն այս առաջարկը հայ ժողովրդին, որ մենք գալու ենք հարձակվելու ենք, պատերազմ ենք սկսելու, այլ դիվանագիտություն ենք անելու ՌԴ-չի հետ, թող այդ առաջարկն անեն, բայց կարծում եմ հայ ժողովուրդը մերժել է ու մերժելու է»,- ասաց նա ու հավելեց, որ խաղաղության գործընթացների մասին վատ բան խոսում են մեր ընդդիմադիրները և ռուսական որոշ պրոպագանդիստներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ