Վերջին 5 տարին գործի չեք գալիս, վատ աշակերտի պես նիստերին գրեթե չեք մասնակցում․ Սիմոնյանը՝ ընդդիմությանը

«Ես կոչ եմ անում 44-օրյա պատերազմի ու զեկույցի մասին շատ խոսող ընդդիմադիր պատգամավորներին՝ գոնե ծանոթացեք այդ զեկույցին:

Դուք գալիս եք այստեղ մեզ քննադատում եք, հարցազրույցներ եք տալիս, բայց չեք գնում ծանոթանալու, կարծում եմ՝ տրամաբանական չէ»:

Այս մասին ԱԺ 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի ընթացքում հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Գեղամ Մանուկյանի՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի կողմից զեկույցի չհրապարակման մասին հարցին:

«Այս թեմայի շուրջ շահարկումները համարում եմ անտեղի․ այն փաստը, որ ԱԺ 107 պատգամավորները պետք է ծանոթանան զեկույցին, իրողություն է: Կես տարի անցել է, ոչ ոք առիթը բաց չի թողնում սրա մասին խոսելու: Վերջացրեք սրա շուրջ շահարկումներ անելը»,- նշել է նա:

Անդրադառնալով մասնակցությանը՝ Սիմոնյանը շեշտել է, որ կարող է հրապարակել ընդդիմադիր խմբակցությունների բացակաների քանակը.

«Հեսա կհրապարակեմ՝ ինչքան եք եկել գործի, վերջին 5 տարին վատ աշակերտի պես չեք գալիս, էլ չեմ ասում, որ հանձնաժողովի նիստերին ընդհանրապես չեք մասնակցում: Վերջին անգամ խորհրդի նիստին Սեյրան Օհանյանն է եկել, չեմ հիշում, թե երբ: Խնդիր չկա, կխնդրեմ քարտուղարությանը՝ կկազմակերպեն ձեր բացակաները, անուն առ անուն կհրապարակեմ»,- հայտարարել է Սիմոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ