Հենց այս կառավարությունն է, որ ուսուցիչների, զինվորականների աշխատավարձերը բարձրացրել, տատիկ-պապիկների թոշակները. Սիմոնյան

«Մենք ստանում ենք աշխատավարձ մեր արած աշխատանքի համար: Հենց այս կառավարությունն է և հենց այս մարդիկ են, որ ուսուցիչների, զինվորականների աշխատավարձերն են բարձրացրել, տատիկ-պապիկների թոշակները: Այնպես է ներկայացվում, որ 7 տարի է անցել, ոչ մեկի համար ոչ մի բան չի բարձրացել և չինովնիկները վերցրեցին, իրենց աշխատավարձերը բարձրացրեցին: Ֆիքսեք, պատգամավորի աշխատավարձը պայմանականորեն 1 միլիոն դրամ է, թե 500 հազար դրամը կստանա ամեն ամիս, այն մյուս 500 հազար դրամը կհավաքվի վերջում կստանա, կտոր-կտոր կստանա, դա իր աշխատավարձի մի մասն է, անունը կլինի պարգևավճար, թե մի այլ բան»,- ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ստացված պարգևավճարների թեմային:

«Մեզ համար ավելի հեշտ էր աշխատավարձի նման բաժանել, բայց տեխնիկական պաճառներից ելնելով միջանկյալ լուծում է ընտրվել»,- ասաց նա:

Հարցին, թե կան մարդիկ, ովքեր Ամանորը դիմավորել են փողոցում, նա նշեց, որ դեմագոգիա է, քանի որ շատ մարդիկ էլ դիմավորել են Դուբայներում է դիմավորել, ՀՀ հյուրանոցները և ռեստորաններն էլ լեփ-լեցուն են եղել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ