![]()
Հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը Իսպանիայի հարավում բախվել է երկու արագընթաց գնացք, ինչի հետևանքով զոհվել է 24 մարդ, ևս 100-ը վիրավորվել են, նրանցից 30-ի վիճակը ծանր է։
Այս մասին հայտնում է Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը:
Իսպանական լրատվամիջոցների տվյալներով՝ երկու գնացքում ընդհանուր առմամբ 400 մարդ է եղել։ Վթարի պատճառը դեռևս անհայտ է։
![]()