![]()
Օրեր առաջ Կտրիճ Ներսիսյանի պաշտոնական լրատվականը ներկայացրեց, որ գումարվել է Գերագույն Հոգևոր Խորհուրդ և որոշվել է փետրվար ամսին գումարել Եպիսկոպոսաց ժողով։
Նախ Գերագուն հոգևոր խորհրդի ժողովը գումարվել է հապճեպ, պատճաշ ժամանակ առաջ գրավոր հրավեր և օրակարգ չի ներկայացվել խորհրդի անդամներին, այդ իսկ պատճառով ժողովին ներկա չէին Հայ Եկեղեցու զույգ պատրիարքները կամ ներկայացուցիչները, ովքեր ի պաշտոնե ատենապետում են խորհրդի ժողովները։
Գերագույն հոգևոր խորհրդի անդամությունից զարմանալիորեն դեռ ազատված չեն Միքայել, Բագրատ և Արշակ արքեպիսկոպոսները, ովքեր ծանրագույն մեղադրանքներով ազատազրկված կամ դատապարտված են։
Բացահայտ խնդրահարույց է, որ մինչ օրս Գերագույն հոգևոր խորհուրդը պատշաճ կերպով չի արձագանքել Հայ եկեղեցին և աշխարհասփյուռ հայությանը ցնցած հիշյալ եպիսկոպոսներին վերագրվող սկանդալային բնույթի բացահայտումներին, որոնք բարոյական ծանր վնաս են հասցրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վարկին ու հեղինակությանը։
Շրջանցելով Հայ եկեղեցում Եպիսկոպոսաց ժողովի բարձրագույն հանգամանքը, Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարում է Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշման մասին։ Հիշյալ հայտարարությունը հակասում է Հայ եկեղեցու ժողովական սիստեմին, քանի որ Եպիսկոպոսաց ժողովը Գերագույն հոգևոր խորհրդից բարձր մարմին է և, ըստ այդմ, չի կարող ցածր մարմինը հրավիրել բարձրագույն մարմնի ժողով։
Մայր Աթոռի հայտարարության մեջ գաղտնի է պահվում նախատեսված ժողովի օրը և վայրը։
Այն ինչ արդեն որոշված է, որ փետրվարի 16-19-ը ժողովը գումարվում է ոչ թե Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այլ Ավստրիայի St. Pölten քաղաքում։ Սա կարող է դառնալ Հայ Եկեղեցու պատմության ամոթալի էջերից մեկը` շրջանցել Մայր Հայրենիքը ու Սուրբ Էջմիածինը, և Եպիսկոպոսաց ժողովը գումարել օտար երկրում։ Հիսուս Քրիստոսի մատնանշած Իջման Սուրբ Սեղանը փոխարինվում է Կաթոլիկ եկեղեցու տաճարով։ Բնականբար Կտրիճ Ներսիսյանի այս որոշման առանցքային պատճառը եղբոր` գործակալ Եզրաս Ներսիսյանի սահուն մասնակցության ապահովումն է ժողովում։
Հայտնի է նաև, որ ժողովի գումարման ֆինանսական մասն ապահովում է ՀԲԸՄ նախկին նախագահ Պերճ Սեդրակյանը, ով առավել հայտնի է Կիպրոսի պատմական Մելքոնյան վարժարանի վաճառքի սկանդալով։ Ի դեպ, Մելքոնյան վարժարանում ուսում են ստացել նաև Կտրիճ Ներսիսյանի ընտանիքի անդամները. քրոջ` Մարիամ Ներսիսյանի զավակները և Խաթուն Ներսիսյանը, սակայն վարժարանի շենքի վաճառքի խայտառակ որոշումը չդատապարտվեց Կտրիճ Ներսիսյանի կողմից։
Պերճ Սեդրակյանը այժմ փաստաբան է միջազգային ընկերությունում, որը 44-օրյա պատերզամի օրերին փաստաբանական ծառայություն էր մատուծում Ադրբեջանին և արդարացնում նրա գործողությունները։ Պերճ Սեդրակյանը և կինը` Վերա Սեդրակյանը տարիներ շարունակ Կտրիճ Ներսիսյանի հետ կազմակերպում էին ՀԲԸՄ փողերի լվացումն ու ապօրինի շրջանառությունը։
Գալով ժողովին, պետք է նշել, որ ժողովի հրավերը Կտրիճ Ներսիսյանը եպիսկոպոսներին ուղարկել է առանց օրակարգի։ Հատկանշական է, որ հրավերը չի անդրադառնում ամենակարևոր հարցին, թե արդյոք ժողովը կարգալույծ կհռչակի քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանին, ռազմական հեղաշրջման կոչեր հնչեցնելու համար դատապարտված Միքայել Աջապահյանին և արյունապղծության մեջ մեղադրվող Արշակ Խաչատրայնին։ Ակնհայտ է, որ Արշակ Խաչատրայնի տեսագրության քննարկման հարցով ստեղծված հանձնաժողովը դեռ նիստ չի գումարել, ինչից էլ դժվար չէ կանխատեսել, որ գոնե դիվանապետի հարցը Կտրիճ Ներսիսյանը չի քննարկի ժողովին։
Ամենավերջում մտածելու տեղիք է տալիս այն հարցը, թե ինչո՞ւ որոշվեց ժողովը գումարել հենց Վիեննայում։ Ժողովի գումարման վայրի երկրորդ հավանական տարբերակը եղել է Ռումինիան։
Իսկ թե ինչով է համոզիչ և անվտանգ թվացել Ավստրիան կամ Ռումինիան Կտրիճ Ներսիսյանի համար կներկայացնենք հաջորդիվ։
Ստորև ցուցադրված է Կտրիճ Ներսիսյանի կողմից Վիեննայում Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու որոշումը։
![]()
![]()