![]()
Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այն կեղծ պնդումներին, թե Տաշիր Սամոն կարող է լինել Հայաստանի ղեկավար։
Տաշիր Սամոն չի կարող և իրավունք չունի լինել Հայաստանի ղեկավար, քանզի հանդիսանում է ՌԴ քաղաքացի, հանդիսանում է Կիպրոսի քաղաքացի ու Աստված գիտի, թե էլ որ երկրի քաղաքացի։
Տաշիր Սամոյի ու նրա մանկապատանեկան խմբակի՝ Տաշիր Սամոյին Հայաստանի ղեկավար կարգելու ձգտումները Հայաստանում իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը տապալելու փորձեր են։
Տաշիր Սամոն շարքային ուզուրպատոր է, ով Ռուսաստանից ժամանելով ցանկանում է Հայաստանում իշխանություն զավթել` չունենալով դրա իրավունքը։
![]()
![]()
![]()