![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Լևոն Քոչարյանին
Մարտունիում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանի որդին խոսում է ինչ-որ «արժանապատվության վերականգնման» մասին։
Ընդհանրապես արժանապատվության մասին շատ չեն խոսում․ այն ապացուցում են գործնականում՝ աշխատանքով, առավել ևս, երբ խոսքը պետության և ազգի մասին է։
Այդ դեպքում հարց է առաջանում՝ արժանապատվության ո՞ր դրսևորմամբ է բացատրվում այն փաստը, որ իրենց կառավարման տարիներին՝ տարածաշրջանի ամենաաղքատ երկրում՝ Հայաստանում, Քոչարյանները դարձան երկրի ամենահարուստ ընտանիքներից մեկը, դոլարային միլիոնատերեր, այն դեպքում, երբ իրենց իշխանության սկզբում, ըստ իրենց իսկ վկայությունների, համարվում էին Հայաստանի ամենաաղքատ ընտանիքներից։
Եվ արդյո՞ք այդ հարստությունը չի կուտակվել մեր պետության ու ժողովրդի արժանապատվության հաշվին։
![]()