![]()
Ծնելիության համաշխարհային անկման պատճառով որոշ երկրների գոյությունը վտանգված է։ Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը այս մասին հայտարարել է X սոցիալական մեդիա հարթակում։
«Ծնելիության մակարդակը Երկրի վրա գրեթե ամենուրեք չափազանց ցածր է։ Եթե սա չփոխվի, մշակույթներ և երկրներ կանհետանան», — գրել է Մասկը։
Նախկինում ամերիկացի ձեռնարկատերը հայտարարել էր, որ իր SpaceX ընկերության նպատակը այլմոլորակայինների հետ հանդիպելն ու այլ աստղային համակարգեր ճանապարհորդելն է։
![]()