Ուղեցույց․ Ինչպե՞ս անցնել վճարման անկանխիկ տարբերակին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է ուղեցույց այն դեպքերի համար, եթե դեռ Ձեր կենսաթոշակը կամ նպաստը ստանում եք կանխիկ եղանակով, և ցանկանում եք անցնել վճարման անկանխիկ տարբերակին` սկսելով օգտվել նաև անկանխիկ գործարքներից տրվող 20% հետվճարի ծրագրից։
Դրա համար պետք է`
Քայլ 1։ Մուտք գործեք online.ssa.am հարթակ։
Քայլ 2։ Եթե գրանցված չեք հարթակում, ապա սեղմեք «Գրանցում» կոճակը և համապատասխան դաշտերում լրացրեք Ձեր անձնական տվյալները։
Քայլ 3։ Ձեր անհատական օգտահաշիվ մուտք գործելուց հետո ընտրեք «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» բաժինը, այնուհետև՝ բացված պատուհանում «Մուտքագրել վճարող կազմակերպության (բանկի) ընտրության դիմում» ենթաբաժինն ու լրացրեք Ձեր դիմումը։
Պետական նպաստների և կենսաթոշակների վճարումը անկանխիկ եղանակով դարձնելու համար կարող եք նաև այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ՝ դիմումը մեր օգնությամբ լրացնելու նպատակով (հասցեներ՝ https://socservice.am/offices

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ